Not Selected

ՎԵՐՀԻՇՈՒՄ ԵՆՔ 2022-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ․ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» 30-ԱՄՅԱԿԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

26/12/2022

Անցնող 2022 թվականը «Ուրարտուի» համար լի էր տարբեր իրադարձություններով. մեր թիմը խաղաց Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում, ունեցավ նոր գլխավոր մարզիչ և 2022/23 մրցաշրջանի առաջին հատվածից հետո գլխավորում է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Բայց տարվա ամենագլխավոր ու վառ իրադարձությունը մեր ակումբի 30-ամյակին նվիրված տոնակատարությունն էր, որը մենք նշեցինք հոկտեմբերի 23-ին՝ անցկացնելով առաջնության հերթական հանդիպումը (ի դեպ, խաղում «Ուրարտուն» 3-1 հաշվով հաղթեց «Նոային»), այնուհետև նշանակալից օրը շարունակվեց հանդիսավոր արարողությամբ և համերգային ծրագրով։

Ակումբի սոցիալական ցանցերում վերջերս տեղի ունեցած քվեարկության ժամանակ մեր երկրպագուները «Տարվա իրադարձություն» անվանակարգում ընտրեցին հենց սիրելի ակումբի ծննդյան 30-ամյակի տոնակատարությունը։

Ամփոփելով տարին՝ Ձեզ ենք ներկայացնում հատված միջոցառման հանդիսավոր մասից, որին մասնակցություն ունեցան թիմի ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու ակումբի ղեկավար կազմը՝ նախագահ Ջևան Չելոյանցի գլխավորությամբ։