Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

24/09/2021

Հայաստանի հյուսիսում կայացած խաղում «Ուրարտու-2»-ը 4-1 հաշվով զիջեց «Շիրակին»։ Գյումրեցիների կազմում դուբլ ձևակերպեց Արման Ասլանյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաֆիկ Միսակյանն ու Արտեմ Գևորգյանը, «Ուրարտու-2»-ի միակ գոլը խփեց Տիգրան Այունցը․

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրը մեկնարկեց Գյումրիում, որտեղ առաջնության միանձնյա առաջատար «Շիրակն» ընդունել էր «Ուրարտու-2»-ին։

Դաշտի տերերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը և շատ արագ կարողացան գոլեր խփել։ Նախ ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո աչքի ընկավ Ռաֆիկ Միսակյանը, 4 րոպե անց նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Արման Ասլանյանը, իսկ 27-րդ րոպեին էլ Արտեմ Գևորգանը հաշիվ դարձրեց 3-0։

Առաջին կեսի վերջնամասում «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը։ Աջ եզրից կատարված փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Տիգրան Այունցը։ Ուշագրավ է, որ նոմինալ պաշտպանի համար սա 4-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում։ Հենց նա է «Ուրարտու-2»-ի լավագույն ռմբարկուն ընթացիկ առաջնությունում։

Երկրորդ կեսն «Ուրարտու-2»-ն ակտիվ սկսեց, հետևեցին վտանգավոր պահեր մրցակցի դարպասի մոտ, իսկ դրվագներից մեկում էլ «Շիրակին» վերահաս գոլից փրկեց դարպասաձողը։ Երկրորդ կեսում գյումրեցիները ևս մեկ գոլ խփեցին։ Արման Ասլանյանն այս խաղում դուբլ ձևակերպեց։ Նոր իրադարձություններ չզարգացան․ «Շիրակ» - «Ուրարտու-2»՝ 4-1։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը «Ուրարտու-2»-ը կանցկացնի սեպտեմբերի 30-ին, մրցակիցը «Արարատ-Արմենիա-2»-ն է։ Այդ հանդիպումը կկայանա «Ուրարտու-3» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։30-ին։

«ՇԻՐԱԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 4-1

1-0 Ռաֆիկ Միսակյան (12‘), 2-0 Արման Ասլանյան (16‘ 11մ), 3-0 Արտեմ Գևորգյան (27‘), 3-1 Տիգրան Այունց (40‘), 4-1 Արման Ասլանյան (62‘)

 

«ՇԻՐԱԿ»․ 55. Լյովա Կարապետյան, 3․ Վարդգես Հարությունյան, 4․ Արտյոմ Միքայելյան (ա), 5․ Հակոբ Վարդանյան, 6․ Ռաֆիկ Միսակյան (8․ Պետրոս Աֆաջանյան 64'), 7․ Արման Ասլանյան, 9․ Լյովա Մրյան (20․ Վրեժ Թորոսյան 64'), 10․ Արտեմ Գևորգյան (27․ Հովակիմ Թահմազյան 76'), 15․ Սերյոժա Ուռուշանյան (23․ Ռուդիկ Խոջոյան 81'), 30․ Լևոն Դարբինյան (22․ Սերգեյ Մանուկյան 76'), 66․ Դավիթ Ղանդիլյան։

Պահեստայիններ՝  1․ Սոկրատ Հովհաննիսյան, 2․ Գևորգ Արաբյան, 8․ Պետրոս Աֆաջանյան, 14․ Արման Քիշմիշյան, 17․ Առլեն Ծատուրյան, 18․ Սամվել Ղուկասյան, 19․ Խաչիկ Սարգսյան, 20․ Վրեժ Թորոսյան, 22․ Սերգեյ Մանուկյան, 23․ Ռուդիկ Խոջոյան, 27․ Հովակիմ Թահմազյան, 47․ Համլետ Մնացականյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 22․ Մխիթար Ումրեյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 39․ Նարեկ Դավթյան (4․ Էրիկ Ամիրխանյան 34'), 77․ Էրիկ Սիմոնյան, 18․ Համլետ Սարգսյան, 36․ Խարիտոն Այվազյան, 99․ Ռուբեն Աբրահամյան (19. Արմեն Աֆրիկյան 74'), 17․ Տիգրան Այունց, 10․ Գոռ Լուլուկյան (33․ Վարդան Բաբախանյան 58'), 20․ Ռուբեն Եսայան (15․ Կարեն Դավթյան 74'), 11․ Արթուր Միսկիրիջյան (16․ Արայիկ Էլոյան 74')։ 

Պահեստայիններ՝  96․ Հրաչ Ալոյան, 12․ Արա Ջոլաքյան, 4․ Էրիկ Ամիրխանյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 33․ Վարդան Բաբախանյան, 26․ Կարեն Գալստյան, 24․ Դավիթ Թալալյան, 19. Արմեն Աֆրիկյան, 16․ Արայիկ Էլոյան, 3․ Գագիկ Գևորգյան, 15․ Կարեն Դավթյան։