Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԸ ԿԿԱՏԱՐԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ

12/09/2021

Սեպտեմբերի 13-ին կայանալիք Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Ուրարտու» - «Փյունիկ» հանդիպման առաջին հարվածը կկատարի բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն, 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։

Բռնցքամարտիկը նաև ինքնագրեր կբաժանի երկրպագուներին: Սա շատ լավ հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նկարվել Բաչկովի հետ ու մոտիկից տեսնել նրա օլիմպիական մեդալը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին