Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ

27/07/2021

ԲԿՄԱ-2-ի հետ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։ «Ուրարտու-2»-ից աչքի ընկավ Տիգրան Այունցը, իսկ ԲԿՄԱ-2-ից պատասխան գոլը խփեց Վահրամ Մախսուդյանը․

Դիլիջանից վերադառնալով սեփական մարզաբազա «Ուրարտու-2»-ը նախապատրաստական շրջանի վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց, մրցելով նորաստեղծ ԲԿՄԱ-2-ի հետ։

Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։ 18-րդ րոպեին ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո աչքի ընկավ Տիգրան Այունցը, իսկ 9 րոպե անց ԲԿՄԱ-2-ից պատասխան գոլը խփեց Վահրամ Մախսուդյանը։

Այս խաղով ավարտվում է «Ուրարտու-2»-ի ստուգողական հանդիպումների շարքը, օգոստոսի 5-ից թիմը կսկսի իր ելույթները Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում: Թիմը կհյուրընկալվի «Արարատ-Արմենիա-2»-ին։ Այդ հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում և կմեկնարկի ժամը 18։30-ին։ Խաղը կհեռարձակվի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի յութուբյան ալիքով:

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - ԲԿՄԱ-2 1-1

1-0 Տիգրան Այունց (18’), 1-1 Վահրամ Մախսուդյան (27')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» 1․ Փորձարկվող ֆուտբոլիստ, 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 3․ Փորձարկվող ֆուտբոլիստ, 17․ Տիգրան Այունց, 6․ Փորձարկկվող ֆուտբոլիստ (26. Կարեն Գալստյան 66’), 99․ Ռուբեն Աբրահամյան, 20․ Ռուբեն Եսայան (14. Կորյուն Սեդրակյան 79’), 24․ Դավիթ Թալալյան (16. Արայիկ Էլոյան 45’), 18․ Համլետ Սարգսյան, 15․ Փորձարկվող ֆուտբոլիստ (7. Սամվել Հակոբյան 57’), 11․ Արթուր Միսկիրիջյան։ 

Պահեստայիններ՝ 22. Մխիթար Ումրեյան, 71 Հրաչ Սահակյան, 12 Արա Ջոլաքյան, 39 Նարեկ Դավթյան, 8 Գևորգ Գրիգորյան, 14 Կորյուն Սեդրակյան, 17 Էդգար Ղուլինյան, 23 Փորձարկվող ֆուտբոլիստ, 16 Արայիկ Էլոյան, 33 Փորձարկվող ֆուտբոլիստ, 26. Կարեն Գալստյան, 23 Արմեն Աֆրիկյան, 7 Սամվել Հակոբյան։