Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ԶԻՋԵՑ «ՆՈՐԱՎԱՆՔԻՆ»

20/05/2021

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրում «Ուրարտու-2»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջեց «Նորավանքին»։ Հանդիպման միակ գոլը խփեց Գագիկ Մաղաքյանը․

«Արարատ-2»-ի հետ նախորդ տուրում ունեցած անհաջող խաղից հետո «Ուրարտու-2»-ի տղաներին շատ արագ վերականգնվել էր պետք, քանի որ առաջիկայում սպասվում էր դժվար հանդիպում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղալու հավակնություններ ունեցող և փորձառու ֆուտբոլիստներով համալրված «Նորավանքի» հետ։

Դատելով խաղից պետք է փաստենք, որ «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները բավականին վստահ տեսք ունեին խաղադաշտում և ապացուցեցին, որ նախորդ խաղում տեղի ունեցածը պարզապես դժբախտ պատահար էր, որը լինում է շատ ու շատ թիմերի հետ։

Առաջին կեսում հավասար հանդիպում ծավալվեց, չնայած որ կիզիչ արևն ու շոգ եղանակը բավականին բարդացրին թիմերի գործը։ Այդուհանդերձ թիմերը կարողացան միմյանց արժանիորեն դիմակայել ու գործեցին առանց սխալներին։

Երկրորդ կեսում պայքարն ավելի ինտենսիվ ստացվեց։ Աչքի ընկնելու պահեր ունեցան կողմերից յուրաքանչյուրն էլ, սակայն հաջողության կարողացան հասնել միայն հյուրերը։ Հանդիպման 71-րդ րոպեին ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո աչքի ընկավ Գագիկ Մաղաքյանը։ «Ուրարտու-2» - «Նորավանք» 0-1։

Այս խաղից հետո «Ուրարտու-2»-ն իր ակտիվում ունի 32 միավոր և շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականով։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի մայիսի 27-ին, սեփական հարկի տակ ընդունելով «Լեռնային Արցախին»։ Այդ խաղը կմեկնարկի ժամը 17։00-ին։

 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՆՈՐԱՎԱՆՔ» 0-1

0-1 Գագիկ Մաղաքյան (71’) 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 55․ Անդրանիկ Մարտիրոսյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան (ա), 2․ Արթուր Մելիքյան, 99․ Ռուբեն Աբրահամյան, 26․ Կարեն Գալստյան, 17․ Տիգրան Այունց, 18․ Համլետ Սարգսյան, 9․ Արթուր Իսրայելյան, 15․ Աբրահամ Պորտուգալյան (11․ Արթուր Միսկիրիջյան 67'), 16․ Արայիկ  Էլոյան (14․ Կորյուն Սեդրակյան 71'), 20․ Ռուբեն Եսայան։

Պահեստայիններ՝ 90․ Գոռ Թոխյան, 12․ Արա Ջոլաքյան,  70․ Արման Մարտիրոսյան, 14․ Կորյուն Սեդրակյան, 6․ Ռաֆայել Մովսիսյան, 39․ Նարեկ Դավթյան 8․ Գևորգ Գրիգորյան, 11․ Արթուր Միսկիրիջյան։

«ՆՈՐԱՎԱՆՔ»․ 1․ Լևոն Տեր-Մինասյան, 33․ Արմեն Դերձյան (6․ Դավիթ Մարգարյան 69'), 3․ Գագիկ Մաղաքյան, 5․ Նորայր Նիկողոսյան, 22․ Գիդեոն Բոաթենգ (10․ Կարեն Նալբանդյան 58'), 11․ Արման Ասիլյան, 7․ Անդրանիկ Քոչարյան (77․ Արման Խաչատրյան 89'), 35․ Դավիթ Քուայե, 99․ Բենիամին Տեչիե (66․ Դավիթ Ղանդիլյան 69'), 14․ վիգեն Բեգոյան (19․ Քրիստիան Բոաթենգ 58'), 17․ Վարդան Սաֆարյան։

Պահեստայիններ՝  31․ Դանիիլ Պոլյանսկի, 16․ Ռոբերտ Մարության, 2․ Սամվել Խանումյան, 20․ Սիմոն Օբոնդե, 19․ Քրիստիան Բոաթենգ, 93․ Հայկ Ավանեսյան, 77․ Արման Խաչատրյան, 8․ Վիգեն Ավետիսյան, 13․ Հովհաննես Այվազյան, 66․ Դավիթ Ղանդիլյան, 6․ Դավիթ Մարգարյան, 10․ Կարեն Նալբանդյան։