Not Selected

«ՈւՐԱՐՏՈՒ-2»-Ը ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ

11/01/2023

Հունվարի 11-ին ձմեռային արձակուրդից վերադարձավ և ամբողջական կազմով տարվա առաջին մարզումն անցկացրեց «Ուրարտու-2»-ը։ Ինչպես հայտնի է, թիմից որոշ ֆուտբոլիստներ մարզվում են գլխավոր թիմի հետ, փոխարենը «Ուրարտու-2»-ին միացել են ֆուտբոլիստներ ակադեմիայի ավագ տարիքի թիմերից։

Հավելենք, որ «Ուրարտու-2»-ը պատրաստվում է նաև արտասահմանյան հավաքի մեկնել։

Ստուգողական հանդիպումների ու հավաքի մասին առավել մանրամասն կտեղեկացնենք առաջիկայում։

Ստորև ներկայացնում ենք «Ուրարտու-2»-ի տարվա առաջին մարզման ֆոտոշարքը