Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՄԻ ՔԱՆԻ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԻ

14/01/2023

Ձմեռային հանգստից ոչ վաղ վերադարձած «Ուրարտու-2»-ը պատրաստվում է Հայաստանի Առաջին խմբի առաջնության վերսկսմանը։ Իգոր Պադերինի տղաները մարզվում են սեփական մարզաբազայում, որտեղ նրանք հաջորդ շաբաթ կանցկացնեն մի քանի ստուգողական հանդիպում՝

21.01.2023 | «Ուրարտու-2» - «Արարատ-2», 13:00

29.01.2023 | «Ուրարտու-2» - «Շիրակ-2», 13:00

29.01.2023 | «Ուրարտու-2» - «Վեստ Արմենիա», 17:00

Նշենք, որ բոլոր հանդիպումները ուղիղ եթերով կհեռարձակվեն ակումբի պաշտոնական YouTube-յան ալիքով:

Հիշեցնենք, որ մեր երկրորդ թիմը նախատեսում է նաև արտասահմանյան հավաք անցկացնել, որի մանրամասները կհայտնենք ավելի ուշ։