Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ԱՎԱՐՏԵՑ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

16/07/2021

Սլովենական «Մարիբորի» հետ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» նվազագույն հաշվով պարտվեց «Մարիբորին»։ Միակ գոլը հեղինակեց Դանիել Շտուրմը․

 

ԸՆԴԴԵՄ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ

«Սատանան այնքան վախենալու չէ, որքան ներկայացնում են», ժողովրդական այս խոսքն այս դիմակայությունում դիպուկ էր և տեղին։ Վիճակահանությունից հետո, երբ պարզ դարձավ որ «Ուրարտուին» բաժին է ընկել սլովենական «Մարիբորը», շատերը նշեցին, որ այս դիմակայությունում երևանյան թիմը շանսեր չունի և խոշոր հաշվով պարտությունն անխուսափելի է։ Եղավ առաջին հանդիպումը և բոլորը սկսեցին ասել, որ «Ուրարտուն» չնայած կրած պարտության ի զորու է հաղթահարելու այս թիմի արգելքը․ Հենց այդ վճռականությամբ էլ «Ուրարտուն» մոտեցել էր պատասխան հանդիպմանը։

2 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄՈՒՄ

Նախորդ խաղի համեմատ «Ուրարտուի» կազմում երկու փոփոխություն էր տեղի ունեցել։ Էդգար Գրիգորյանի և Կարեն Մելքոնյանի փոխարեն խաղը առաջին րոպեներից մեկնարկեցին Օլեգ Պոլյակովն ու Նարեկ Գրիգորյանը։ Ուշագրավ է, որ խաղի օր իր ծննդյան տարեդարձն էր նշում Նարեկ Աղասարյանը և ինչպես առաջին խաղում, այս անգամ էլ նա խաղադաշտում էր հենց մեկնարկից։ Երկու փոփոխություն էլ տեղի էր ունեցել «Մարիբորի» մեկնարկային կազմում։ Գալ Գորենակի և Ռուդի Պոժեգի փոխարեն հանդիպումն առաջին րոպեներից մեկնարկեցից Ալեքս Պիհլերն ու Մարկո Ալվիրը։ Ի դեպ, սա վերջինիս նորամուտի հանդիպումն էր «Մարիբորի» կազմում։

ՎՍՏԱՀ ՄԵԿՆԱՐԿ

«Ուրարտուն» խաղը բավականին վստահ մեկնարկեց, ճիշտ է գոլային պահերով առաջին կեսը հարուստ չստացվեց, բայց թիմը բավականին լավ տեսք ուներ։ Այս խաղում աչքի ընկնելու թերևս ամենաիրատեսական պահն ունեցավ Ուգոչուկվու Իվուն հենց առաջին կեսում։ Հեռու տարածությունից կատարված հարվածից հետո մրցակցի դարպասապահ միայն մատների ծայրով հասավ գնդակին, որն էլ անդրադարձից հետո հետմղվեց դարպասաձողից։ Թիմերը գնացին ընդմիջման 0-0 հաշվի ներքո։

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՄ ՈՉԻՆՉ

Հասկանալի էր, որ դիմակայության ելքը փոխելու համար «Ուրարտուն» պետք է գոլ խփեր, հենց այդ նպատակով թիմի մարզչական շտաբը օգտագործեց հարձակողական ողջ ռեզերվը։ Խաղադաշտ մտան Լիվիո Միլտսը, Կարեն Մելքոնյանը, Սերգեյ Մկրտչյանը։ Ի դեպ Մկրտչյանի համար սա նորամուտի խաղն էր «Ուրարտուում»։ «Առյուծները» փորձում էին ինչ-որ կերպ բեկել խաղի ընթացքը, սակայն «Մարիբորն» արժանիորեն դիմադրում էր։

ՄԵԿ ՍԽԱԼ, ՄԵԿ ԳՈԼ

Հանդիպման վերջնամասում, երբ «Ուրարտուի» բոլոր ֆուտբոլիստների մտքերը միայն հարձակմանն էին ուղղված պաշտպանությունում եղավ բաց թողում ինչի արդյունքում էլ գոլ գրանցվեց։ Դանիել Շտուրմը երկրորդ փորձից գրավեց «Ուրարտուի» դարպասը՝ 0-1 հանդիպման 85-րդ րոպեին։ Խաղի ընթացքը բեկելու ժամանակը քիչ էր, որովհետև արդեն պետք էր 2 գոլ խփել։ Եղան գրոհներ, բայց դրանք արդյունավետ չէին։ «Ուրարտու» - «Մարիբոր» 0-1։

ՄԵԾ ՓՈՐՁԻ ԿՈՒՏԱԿՈՒՄ

Ցանկացած պարտություն ավելի ուսուցանելի է դառնում ֆուտբոլիստների համար, հատկապես նրանց համար, որոնք առաջին անգամ էին խաղում նման մակարդակում ու նման թիմի դեմ։ Այո, «Ուրարտուն» պարտվեց ու լքեց պայքարը, բայց կարելի է ասել, որ այս խաղը հսկայական փորձ տվեց ողջ թիմին հետագայում ավելի լավ արդյունքներ գրանցելու համար։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՄԱՐԻԲՈՐ» 0-1

0-1 Դանիել Շտուրմ (85’)

«ՈՒՐԱՐՏՈՒ». 96. Անատոլի Այվազով, 2. Նանա Անտվի, 26. Աննան Մենսահ (10. Կարեն Մելքոնյան 79՛), 18. Սալոմոն Նիրիսարիկե, 14. Պյոտր Տեն, 5. Հակոբ Հակոբյան (ա) (25. Էդգար Գրիգորյան 79’), 30. Ուգոչուկվու Իվու, 9. Նարեկ Աղասարյան (19. Սերգեյ Մկրտչյան 79՛), 21. Նարեկ Գրիգորյան (23. Լիվիո Միլտս 56՛), 90. Օլեգ Պոլյակով, 22. Արթուր Միրանյան:

Պահեստայիններ` 99. Գրիգորի Մաթևոսյան, 77. Էրիկ Սիմոնյան, 67. Վադիմ Պարամոնով, 25. Էդգար Գրիգորյան, 36. Խարիտոն Այվազյան, 6. Պիտեր Մուտումոսի, 28. Ռոբերտ Բաղրամյան, 11. Գևորգ Թարախչյան, 20. Գոռ Լուլուկյան, 19. Սերգեյ Մկրտչյան, 10. Կարեն Մելքոնյան, 23. Լիվիո Միլտս:

«ՄԱՐԻԲՈՐ»․ 1․ Աժբե Յուգ, 4․ Բլաժ Վրհովեց, 5․ Ռոբերտ Վոլոդեր, 6․ Ալեքս Պիհլեր, 8․ Մարկո Ալվիր (10․ Ռուդի Պոժեգ Վանկաս 90’), 15․ Յան Ռեպաս, 22․ Մարտին Միլեց (ա) (2․ Միրկո Մուտավիչ 90’), 42. Վիդ Կոդերման (12․ Գրեգոր Սիկոշեկ 90’), 60․ Իլիյա Մարտինովիչ, 77․ Ժան Վիպոտնիկ (11․ Դանիել Շտուրմ 58’),  99․ Նինո Ժուգել (7․ Ռոկ Կրոնավետեր 68’)։ 

Պահեստայիններ՝ 59. Սամո Պրիդգար, 81․ Ալեքսանդր Բերգսեն, 2 Միրկո Մուտավիչ, 7 Ռոկ Կրոնավետեր, 10 Ռուդի Պոժեգ Վանկաս, 11 Դանիել Շտուրմ, 12 Գրեգոր Սիկոշեկ,  13 Ռոկ Սիրկ, 14 Գաի Գորենակ, 17 Ալյոշա Մատկո, 24 Ռոկ Մահեր,  32 Նեմանյա Միտրովիչ, 81 Ալեքսանդր Բերգսեն: