Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ 32 ՏԱՐԵԿԱՆ Է

20/01/2024

1992 թվականի հունվարի 20-ին հիմնադրվեց «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը (նախկինում՝ «Բանանց»)։ Հիմնադիրը Սարգիս Իսրայելյանն էր։

Այն իր գոյության ընթացքում դարձավ հայկական ֆուտբոլի պատմության ամենամեծ ու նշանակալից ակումբներից մեկը։

Ակումբի ակադեմիայում կրթվում է ավելի քան 1200 պատանի ֆուտբոլիստ և ֆուտբոլիստուհի, ուստի այն իրավամբ համարվում է հայկական ֆուտբոլի դարբնոցը՝ դաստիարակելով և ամեն տարի խաղացողներ տրամադրելով Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներին։

32 տարվա ընթացքում «Ուրարտուն» երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն և չորս անգամ նվաճել Հայաստանի գավաթը։

Մենք շարունակելու ենք աշխատել ի շահ հայկական ֆուտբոլի՝ մեծացնելով մեր ներդրումը ապագա սերունդների կրթության գործում։ Հուսով ենք, որ գալիք տարիներն էլ ավելի հաջող կլինեն մեր ակումբի համար, իսկ գավաթները երկար սպասեցնել չեն տա: