Not Selected

ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՀԱՎԱՔԻ ԱՌԱՋԻՆ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂՈՒՄ

02/02/2023

ԱՄԷ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ուրարտուն» անցկացրեց նախատեսված հինգ ստուգողական հանդիպումներից առաջինը։ Մեր տղաները մրցեցին տեղի «Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հետ և հաղթեցին 4-2 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Կարեն Մելքոնյանը, Մարկոս Ժունիորը, Մաքսիմ Մայրովիչը և Նարեկ Գրիգորյանը։

Նշենք, որ հաջորդ հանդիպումը թիմը ուսումնամարզական հավաքի շրջանակներում կանցկացնի փետրվարի 5-ին, իսկ մրցակիցը կլինի Մոսկվայի «Լոկոմոտիվը»։  Հանդիպման ժամի և ուղիղ հեռարձակման մասին կտեղեկացնենք ավելի ուշ։