Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՈԼԳՈՎ

25/02/2024

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվող Ալեքսանդր Դոլգովի հետ։

25-ամյա ֆուտբոլիստը վերջին տարիներին հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնավորապես  «Ֆակել», «Խիմկի», «Ռոստով» ֆուտբոլային ակումբներում։ 

Դոլգովը մեր ակումբ է տեղափոխվել «Ֆակելից», որի կազմում մրցաշրջանի առաջին հատվածում 9 հանդիպման է մասնակցել։ 

Ողջունում ենք Ալեքսանդր Դոլգովին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում մեր թիմի հետ միասին։