Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՆԴՐԵՅ ԿՐԱՎՉՈՒԿ

25/01/2024

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Կրավչուկի հետ։

Կրավչուկը հանդես է եկել Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Օլիմպիկ Դոնեցկի», «Վորսկլայի» կազմերում, 2 մրցաշրջան անցկացրել ռուսական առաջին լիգայի Մոսկվայի «Տորպեդոյում»: 

24-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտու» է տեղափոխվել է իռլանդական «Կորկ Սիթի» ակումբից։ 

Ողջունում ենք Կրավչուկին «Ուրարտուում» և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին։