Not Selected

ԾԱՂԿԱԴՐՈՒՄ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ

23/12/2022

Դեկտեմբերի 23-ին լրացավ հայկական ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրիասյանի մահվան 2-րդ տարելիցը։ Այդ առիթով «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում հարգանքի տուրք մատուցվեց Անդրիասյանի հիշատակին։

Լեգենդար ֆուտբոլիստի ընտանիքի անդամները, ակումբի ղեկավար կազմը, ինչպես նաև պատանի ֆուտբոլիստներն ու մարզիչները ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանի մոտ։

Ներկայացնում ենք լուսանկարներ արարողությունից․