Not Selected

ԿՈԲԶԱՐՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԻՐ 30-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

04/12/2020

«Նոայի» հետ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպումը (1-1) հոբելյանական էր «Ուրարտուի» ռուս հարձակվող Եվգենի Կոբզարի համար։ 28-ամյա ֆուտբոլիստն անցկացրեց իր 30-րդ հանդիպումը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում։

Կոբզարը 30 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։

Հավելենք, որ ռուս հարձակվողը «Ուրարտուում» է հանդես գալիս 2019 թվականից։