Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԵՎԳԵՆԻ ԿՈԲԶԱՐ

07/06/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Եվգենի Կոբզարը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Ակումբը շնորհակալություն է հայտնում ռուս ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների, կատարած աշխատանքի ու դրսևորած նվիրվածության համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Հավելենք, որ Կոբզարն «Ուրարտուում» էր 2018 թվականից։ Ռուս ֆուտբոլիստը մասնակցել է 56 պաշտոնական հանդիպման ու դարձել 13 գոլի հեղինակ։