Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՎԱՀԱԳՆ ԱՅՎԱԶՅԱՆ

10/03/2020

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Թիմ է վերադարձել 27-ամյա եզրային պաշտպան Վահագն Այվազյանը։

Մրցաշրջանը Այվազյանը մեկնարկել էր հենց «Ուրարտու»-ում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել էր 2 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։ Այնուհետև Այվազյանը տեղափոխվել էր Օմանը ներկայացնող «Ալ Նասր» ակումբ:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Այվազյանը Հայաստան վերադառնալու որոշում կայացրեց։

«Այնպիսի տպավորություն է, որ չէի էլ հեռացել «Ուրարտուից», որովհետև երկար ժամանակ չէ, ինչ այստեղ չեմ: Ուրախ եմ, որ նորից վերադարձել եմ հարազատ ակումբ: Մեծ փոփոխություններ չկան, բոլորին շատ լավ գիտեմ այստեղ, իրենք էլ ինձ գիտեն, հոյակապ ընդունել են, միայն հաղթանակների ենք սպասում: Հիմա պետք է ամեն ինչ անենք՝ Հայաստանի գավաթը նվաճելու համար»,- մեզ հետ զրույցում նշել է 27-ամյա ֆուտբոլիստը։

Հավելենք, որ  «Ուրարտուում» Այվազյանը հանդես է գալու 88 համարի ներքո: 

Ուրախ ենք Վահագնի վերադարձի համար և հաջողություն ենք մաղթում՝ մեր ակումբում։