Not Selected

«ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ»․ ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՎԱՐԸ

29/09/2020

ՀՖՖ-ն հրապարակել է VBET Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի հանդիպումների գլխավոր մրցավարների ու պատվիրակների անունները։

«Արարատ» - «Ուրարտու»  հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Զավեն Հովհաննիսյանը, իսկ խաղի պատվիրակ՝ Վահան Բերակչյանը։

Հավելենք, որ 6-րդ տուրի «Արարատ» - «Ուրարտու»  հանդիպումը կկայանա Ձորաղբյուրի մարզադաշտում սեպտեմբերի 30-ին և կմեկնարկի ժամը 16։15-ին։