Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՄԻԱՑԱՎ ԱՐՑԱԽԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

29/09/2020

Մի շարք կամավորներ երեկվանից սոցիալական ցանցերի միջոցով հանդես են գալիս նախաձեռնություններով՝ առաջնագիծ և Արցախի բնակչությանը սնունդ, հագուստ ու առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկելու համար։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ևս միացավ այս նախաձեռնությանն ու իր աջակցությունը ցուցաբերեց ոչ միայն առաջնագծում զինվորներին ու կամավորներին, այլև արցախցի ընտանիքներին։

Կոչ ենք անում այս օրերին լինել միասնական ու աջակցել մեր հայրենակիցներին։