Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԷԼԻՏ-ՌԱՈՒՆԴ

16/11/2021

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլի 11-րդ խմբի վերջին տուրում մրցեց Ջիբրալթարի իր հասակակիցների հետ, և, հաղթելով 1-0 հաշվով, նվաճեց Եվրոպայի Մ19 առաջնության էլիտ-ռաունդ փուլի ուղեգիր: Հանդիպման միակ գոլը հեղինակեց Գոռ Առաքելյանը։ 

«Ուրարտուից» պատանեկան հավաքական հրավիրված ֆուտբոլիստներ Էրիկ Սիմոնյանը և Ռուբեն Աբրահամյանը թիմի մեկնարկային կազմում էին ու մասնակցեցին ամբողջ հանդիպմանը, իսկ Համլետ Սարգսյանը փոխարինման մտավ հանդիպման 81-րդ րոպեին։

Մեր ընտրանին երեք խաղերի արդյունքում վաստակեց 6 միավոր և գրավեց 2-րդ հորիզոնականը։ Առաջատարը Խորվաթիայի Մ-19 տարեկանների ընտրանին է՝ 7 միավորով։