Not Selected

ՎԱԴԻՄ ՊԱՐԱՄՈՆՈՎ․ «ՄԻ ՓՈՔՐ ՉՀԵՐԻՔԵՑ ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

08/11/2021

Վնասվածքի պատճառով երկար ժամանակ մեր թիմի կազմից բացակայում էր պաշտպան Վադիմ Պարամոնովը։ Ֆուտբոլիստի հետ զրուցել ենք «Ալաշկերտի» հետ խաղի և իր մարզավիճակի մասին։

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Պատրաստվել էինք «Ալաշկերտի» հետ խաղին, գիտեինք, որ լուրջ մրցակից է, ու բարդ խաղ է լինելու։ Առաջին խաղակեսում սխալներ թույլ տվեցինք, ինչի պատճառով գոլ ընդունեցինք, իսկ 2-0 հաշվի դեպքում ավելի դժվար դարձավ ամեն ինչ։ Երկրորդ խաղակեսում սկսեցինք ավելի լավ խաղալ, պրեսինգ իրականացրինք և արդյուքում գոլ խփեցինք, սակայն մեզ մի փոքր չհերիքեց լավ արդյունքի հասնելու համար»։

ԽԱՂԱԴԱՇՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Երկար ժամանակ էի բացակայում, դեռ հարյուր տոկոսով պատրաստ չեմ, ընդամենը մեկ շաբաթ է, ինչ մարզվում եմ ընդհանուր խմբում, դեռ պետք է մարզավիճակ հավաքեմ։ Առջևում դադար է, պետք է այս անհաջող շարքից հետո լավ պատրաստվենք և հաղթենք մնացած խաղերում»։