Not Selected

VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱ․ ՓՈԽՎԵԼ Է «ԱՐԱՐԱՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ

10/02/2021

Ըստ ՀՖՖ մրցումների կազմակերպման ու անցկացման կոմիտեից ստացած հաղորդագրության, փոփոխություն է տեղի ունեցել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված «Արարատ» - «Ուրարտու» հանդիպման վայրի հետ կապված։

Փետրվարի 21-ին նշանակված խաղը Ձորաղբյուրի մարզահամալիրի փոխարեն տեղի կունենա Չարենցավանի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի 14։00-ին։