Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԵՎԳԵՆԻ ՕՍԻՊՈՎ

08/02/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստ Եվգենի Օսիպովը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Ակումբը շնորհակալություն է հայտնում ռուս ֆուտբոլիստին թիմի կազմում ունեցած ելույթների ու կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Հավելենք, որ 34-ամյա պաշտպանն «Ուրարտու» էր տեղափոխվել 2020 թվականի ձմռանը։ Թիմի կազմում նա մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման։