Not Selected

ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆ․ «ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԱՎԱՐՏԵՑԻՆՔ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ»

29/05/2021

«Փյունիկ» - «Ուրարտու» խաղում հաղթական գոլի հեղինակ դարձած Արթուր Միրանյանը կիսվել է իր տպավորություններով խաղի ու առաջնության ավարտի մասին․  

«Շատ ուրախ եմ, որ «Ուրարտուի» հետ նվաճեցի Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր, արժանի էինք մեր ցուցադրած թիմային խաղով, այսօր էլ կարողացանք 3 միավոր վաստակել ու մեզ համար առաջնությունում ապահովեցինք 3-րդ հորիզոնականը։ Ինձ թվում է՝ եթե ավելի շատ խաղեր անցկացնեինք, կկարողանայինք ավելի բարձր հորիզոնական զբաղեցնել, բայց ես հիմա էլ շատ ուրախ եմ, որ նման արդյունքով ավարտեցինք մրցաշրջանը»։