Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՄՐՑԱՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏԵՑ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

30/05/2021

Գյումրիում կայացած խաղում «Ուրարտու-2»-ը հաղթեց «Շիրակ-2»-ին 3-0 հաշվով։ Դուբլ ձևակերպեց Գևորգ Տարախչյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոբերտ Բաղրամյանը։

Առաջին խմբի առաջնության վերջին՝ 31-րդ տուրում «Ուրարտու-2»-ը ուղևորվեց Գյումրի, որտեղ ուժերը չափեց «Շիրակ-2»-ի հետ։ Հանդիպումն անցավ «Ուրարտու-2»-ի բացահայտ առավելությամբ։ Առաջին կեսում երկու անգամ գոլի հեղինակ դարձավ Գևորգ Տարախչյանը։ Իսկ երկրորդ կեսի վերջին րոպեին տասնմեկ մետրանոց նշակետից աչքի ընկավ Ռոբերտ Բաղրամյանը։ «Շիրակ-2» - «Ուրարտու-2» 0-3։

Այս հաղթանակից հետո «Ուրարտու-2»-ն իր միավորների պաշարը հասցրեց 35-ի։ Առաջին խմբի այս առաջնությունում թիմը տարին ավարտեց 6-րդ հորիզոնականում։

«ՇԻՐԱԿ-2» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 0-3

0-1 Գևորգ Տարախչյան (11’), 0-2 Գևորգ Տարախչյան (24’), 0-3 Ռոբերտ Բաղրամյան (90’)

«ՇԻՐԱԿ-2» 55․ Լյովա Կարապետյան, 5․ Հակոբ Վարդանյան (48 Ռուդիկ Խոջոյան 83’), 15․ Վարդգես Հարությունյան (34 Խաչիկ Սարգսյան 68’), 17․ Առլեն Ծատուրյան (67 Էդգար Յուզիխովիչ 68’), 26․ Գևորգ Նիկոլյան (61 Հովակիմ Թահմազյան 61’), 41․ Վրեժ Թորոսյան, 47․ Համլետ Մնացականյան, 54․ Սերգեյ Մանուկյան, 63․ Լևոն Գևորգյան (53 Հովհաննես Հարթենյան 61’), 59․ Հովհաննես Գևորգյան, 68․ Արման Քիշմիշյան (72 Լեռնիկ Ղազարյան 68’

Պահեստայիններ՝ 12Վարդան Վարդանյան, 34 Խաչիկ Սարգսյան, 48 Ռուդիկ Խոջոյան, 49 Տիգրան Բաղդասարյան, 53 Հովհաննես Հարթենյան, 61 Հովակիմ Թահմազյան, 67 Էդգար Յուզիխովիչ, 72 Լեռնիկ Ղազարյան, 73 Արմեն Նիկոյան, 97 Ռուբեն Պետրոսյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» 55․ Անդրանիկ Մարտիրոսյան, 5․ Ֆելիքս Խաչատրյան, 77․ Էրիկ Սիմոնյան, 4․ Էրիկ Փիլոյան (2 Արթուր Մելիքյան 61’), 88․ Խարիտոն Այվազյան, 28․ Ռոբերտ Բաղրամյան, 99․ Ռուբեն Աբրահամյան, 17․ Տիգրան Այունց (26 Կարեն Գալստյան 77’), 18․ Համլետ Սարգսյան (11 Արթուր Միսկիրիջյան 77’), 19․ Գևորգ Տարախչյան (16 Արայիկ Էլոյան 87’), 10․ Գոռ Լուլուկյան (9 Արթուր Իսրայելյան 87’

Պահեստայիններ՝ 71 Հրաչ Սահակյան, 12 Արա Ջոլաքյան, 70 Արման Մարտիրոսյան, 2 Արթուր Մելիքյան, 14 Կորյուն Սեդրակյան, 26 Կարեն Գալստյան, 6 Ռաֆայել Մովսիսյան, 15 Աբրահամ Պորտուգալյան, 11 Արթուր Միսկիրիջյան, 20 Ռուբեն Եսայան, 9 Արթուր Իսրայելյան, 16 Արայիկ Էլոյան։