Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԻՍԱՀ ԱԼԻՅՈՒ

10/06/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Իսահ Ալիյուն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Ակումբը շնորհակալություն է հայտնում 22-ամյա ֆուտբոլիստին թիմի կազմում անցկացրած հանդիպումների ու կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Հավելենք, որ Ալիյուն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականին։ Նիգերացի կիսապաշտպանը մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։