Not Selected

ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ

10/06/2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստներն այս անգամ հյուրընկալել էին Հայաստանի ազգային հավաքականի և հունական «Լամիայի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանին։

Փորձառու ֆուտբոլիստը վարպետության դաս անցկացրեց ակադեմիայի ֆուտբոլիստների հետ, կիսվեց իր փորձով, պատասխանեց նրանց հարցերին։

Հանդիպման վերջում Հայաստանի հավաքականի 10-ը համարը ինքնագրեր բաժանեց ու լուսանկարվեց պատանի ֆուտբոլիստների հետ։

Դիտեք այցի լուսանկարները, իսկ ավելի մանրամասն՝ ստորև ներկայացված ռեպորտաժում․