Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

09/06/2021

Հունիսի 8-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2023թ-ի առաջնության ընտրական փուլի H խմբի առաջին տուրում հանդիպեց Ֆարերյան կղզիների երիտասարդական հավաքականի հետ և զիջեց 2-0 հաշվով։ Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Յոն Յոհանեսենը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց «Ուրարտուի» ֆուտբոլիստ Էրիկ Փիլոյանը։ «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված ֆուտբոլիստներից խաղաժամանակ ստացան Նարեկ Աղասարյանը, Սերգեյ Մկրտչյանը, Միքայել Միրզոյանը և Նարեկ Գրիգորյանը։

Խաղին հայտավորված էին նաև Էրիկ Սիմոնյանը, Պետրոս Մանուկյանը և Արման Ղազարյանը։

Հաջորդ հանդիպումը Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը կանցկացնի սեպտեմբերի 2-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Ֆարերյան կղզիների հավաքականին։