Not Selected

ՖԵԼԻՔՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ․ «ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐԸ»

26/07/2021

Դիլիջանում ընթացող հավաքի ընթացքում «Ուրարտու-2»-ը երկու ստուգողական հանդիպում անցկացրեց՝ «Փյունիկ Ակադեմիայի» և «Շիրակի» հետ։ Խաղերն ամփոփել ու հավաքի ընթացքի մասին զրուցել ենք թիմի ավագ Ֆելիքս Խաչատրյանի հետ։

 

ՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ

«Հավաքն ընթանում է լավ, ինչպես պլանավորել էին մարզիչները, 2 ստուգողական հանդիպում անցկացրինք այս ընթացքում, «Փյունիկ Ակադեմիային» հաղթեցինք 2-1 հաշվով, արդեն «Շիրակի» հետ խաղում, ցավոք, զիջեցինք մրցակցին, բայց ընդհանուր առմամբ գոհ էինք խաղերից։

Հավաքը կարևոր է, որպեսզի թիմը ձևավորվի, ճիշտ է, խաղային որակները պետք է բարելավենք, բայց առաջնայինը թիմը միավորելն է, որովհետև ունենք շատ նորեկներ, ու պետք է օգնենք նրանց հնարավորինս շուտ ինտեգրվել թիմին»։

 

ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Այս առաջնությունում, անկասկած, խաղալու ենք բարձր հորիզոնականների համար, պայքարելու ենք չեմպիոնության համար։ Առաջնության բոլոր թիմերն էլ ուժեղ են, բայց կփորձենք անել առավելագույնը։ Այս պահին աշխատում ենք մեր սխալների վրա, ու քայլ առ քայլ բարելավում խաղային որակները»։