Not Selected

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՎԱՐԴԱՆ ԱՐԶՈՅԱՆ

30/07/2021

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել 26-ամյա պաշտպան Վարդան Արզոյանի հետ։ Ֆուտբոլային առաջին քայլերը Արզոյանն արել է հենց «Ուրարտուում» (նախկինում՝ «Բանանց»)։ Պաշտպանը խաղացել է նաև «Արարատում» և «Գանձասար-Կապանում»։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը Գյումրիի «Շիրակն» էր, որտեղ նա անցկացրած երկու մրցաշրջաններում մասնակցել է 21 պաշտոնական հանդիպման։ 

«Ուրարտու» տեղափոխվելուց հետո Վարդան Արզոյանը կիսվեց իր տպավորություններով․ 

«Այստեղ ինձ լավ եմ զգում, թե՛ ֆուտբոլիստները և թե՛ մարզչական շտաբն ինձ լավ ընդունեցին, ուրախ եմ, որ կրկին վերադարձա այնտեղ, որտեղ սկիզբ եմ դրել իմ կարիերային։ Կցանկանամ ակումբին օգնել նոր մրցաշրջանում հաղթանակներ տոնել ու մրցանակային տեղեր զբաղեցնել»։

Հավելենք, որ «Ուրարտուում» Վարդան Արզոյանը հանդես կգա 95 համարի մարզաշապիկով։