Not Selected

ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ․ «ԱՐԱԳ ԳՈԼԸ ՏՎԵՑ ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔԸ»

01/08/2021

Նոր մրցաշրջանում տոնած առաջին հաղթանակից հետո «Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հայտնել է խաղի մասին իր կարծիքը։ 

 

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ, թվում էր, թե հեշտ հաղթանակ էր, բայց իրականում այդքան էլ հեշտ չէր։ Առաջին խաղակեսում ունեցանք խնդիրներ գրոհ կառուցելիս, շտապում էինք, բայց պետք էր փորձել գնդակն ավելի շատ եզրեր տեղափոխել, որպեսզի ազատ տարածություններ շատ լինեին։ Չնայած գիտեինք մրցակցի խաղաոճը՝ բայց առաջին կեսում չստացվեց դա օգտագործել, իսկ երկրորդ խպաղակեսում արդեն ավելի ինտենսիվ, ագրեսիվ ու համբերատար ֆուտբոլ ցուցադրեցինք, արագ գոլն էլ իր արդյունքը տվեց ու արդեն մինչև վերջը կարողացանք վերահսկել խաղը»։

 

ԲԿՄԱ-ԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Կարծում եմ՝ լավ մարզավիճակ ունեն, ինչպես տեսնում եք՝ խաղում են, բոլորի շանսերն էլ մեծ են խաղադաշտում հայտնվելու, գոհ եմ նրանց ցուցադրած խաղից»։

 

ԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մեկնարկային կազմն ընտրել էինք ավելի շատ մեր խաղից ելնելով, բայց, միանշանակ, ուսումնասիրել էինք նաև մրցակցին։ Առհասարակ տարբեր սխեմաներ ենք փորձում»։