Not Selected

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ «ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

02/08/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում իր առաջին գոլն «Ուրարտուի» կազմում խփեց Նարեկ Գրիգորյանը։ Խաղից հետո նա խոսել է առաջնությունում իր նորամուտի և թիմի ցուցադրած խաղի մասին։ 

 

ԽԱՂԻՑ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՆՈՐԱՄՈԻՏԻ ՄԱՍԻՆ

«Շատ լավ խաղ ստացվեց նորամուտի համար, կարողացա խփած գոլով օգտակար լինել թիմիս, ընդհանուր խաղում էլ որքանով կարողացա օգնեցի։ Թիմն էլ մեզ շատ է օգնել հենց առաջին օրից, որպեսզի ներգրավվենք մարզումներին, խաղերին ու կարողանանք լավ արդյունք ցույց տալ»։

«Մարզիչները վստահում են մեզ, գրեթե բոլոր խաղերին մեկ խաղակեսից ավելի ենք անցկացնում խաղադաշտում ու փորձում ենք արդարացնել նրանց վստահությունը գոլերով կամ պարզապես լավ խաղով»։

 

ՏԱՐԲԵՐ ԽԱՂԱԿԵՍԵՐՈՒՄ ԹԻՄԻ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Առաջին խաղակեսում «Նորավանքը» լավ պաշտպանվում էր, մենք խաղում էինք 5 պաշտպան դասավորությամբ, երկրորդ խաղակեսում արդեն դարձավ 4, գոլից հետո մրցակիցը փորձում էր հետ բերել հաշիվը, դրա համար նրանց պաշտպանությունն ավելի խոցելի դարձավ ու կարողացանք ևս երկու գոլ խփել»։