Not Selected

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

02/08/2021

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական 30-րդ առաջնության մեկնարկային տուրում «Ուրարտուն» առավելության հասավ «Նորավանքի» նկատմամբ 3-0 հաշվով։ Աչքի ընկան Նարեկ Գրիգորյանը, Ուգոչուկվու Իվուն և Կարեն Մելքոնյանը․

 

ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ

Օգոստոսի 1-ին «Ուրարտուն» սկսեց իր պայքարը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական 30-րդ առաջնությունում։ Թիմն ուժերը չափեց առաջնության նորեկի՝ «Նորավանքի» հետ։ «Մարիբորի» հետ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի համեմատ մեկնարկային կազմում ընդամենը մեկ փոփոխություն էր կատարվել Նարեկ Գրիգորյանի փոխարենը Լիվիո Միլտսն էր մեկնարկային կազմում, որն էլ նշեց իր նորամուտը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում։

ԱԿՏԻՎ ՄԵԿՆԱՐԿ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ԳՈԼԵՐԻ

Խաղն «Ուրարտուն» բավականին ակտիվ սկսեց։ Թիմը հենց միանգամից փորձեց սեփական կամքը թելադրել խաղադաշտում, բայց արժանին պետք է մատուցել առաջնության նորեկ «Նորավանքին»,  որի պաշտպաններն արժանիորեն դիմադրում էին։ Առաջին կեսում «Ուրարտուի» ֆուտբոլիստներից աչքի ընկնելու լավ հնարավորություններ ունեցան Ուգոչուկվու Իվուն, Հակոբ Հակոբյանը, Լիվիո Միլտսը, բայց գոլեր առաջին կեսում չգրանցվեցին։

 

ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ

Երկրորդ կեսում «Ուրարտուն» փոխեց մարտավարությունը և 5 պաշտպանի փոխարեն սկսեց գործել 4-ով։ Հարձակողական միտումը շատ արագ տվեց ցանկալի արդյունքը։ Պյոտր Տենի փոխարեն խաղադաշտ մտավ Նարեկ Գրիգորյանն ու ընդամենը 3 րոպե անց աչքի ընկավ։ Գրիգորյանը տուգանայինի մատույցներից հեռահար հարված իրականացրեց ու գրավեց մրցակցի դարպասը՝ 1-0։ Սա Նարեկի առաջին գոլն էր ինչպես «Ուրարտուի» կազմում, այնպես էլ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Բաց թողած գոլից հետո «Նորավանքը» փորձում էր բեկել խաղի ընթացքը, հյուրերը սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել հարձակմանը, ինչ-որ չափով աչքաթող անելով պաշտպանությունը։

ԻՎՈՒԻ ԿՐԱԿՈՑՆ ՈՒ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԳՈԼԸ

«Ուրարտուի» ֆուտբոլիստները կարողացան զարգացնել իրենց հաջողությունը։ 67-րդ րոպեին Ուգոչուկվու Իվուն հեռահար հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Հարվածն անչափ գեղեցիկ ստացվեց։ Երկրորդ կեսում խաղադաշտ մտան նաև Ջոնել Դեսիրեն ու Կարեն Մելքոնյանը։ Վերջինս էլ խփեց այս խաղի վերջին գոլը։ Գրեթե 2 տարի տևած գոլային երաշտն ավարտվեց ու Կարեն Մելքոնյանը նորից գոլ խփեց պաշտոնական խաղերում։ «Ուրարտու» - «Նորավանք» 3-0։

ՀԱՋՈՐԴԸ՝ «ՍԵՎԱՆ»

Հաջորդ տուրում «Ուրարտուին» սպասվում է առաջնության մյուս նորեկը՝ «Սևանը»։ Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին և կմեկնարկի ժամը 20։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ՆՈՐԱՎԱՆՔ» 3-0

1-0 Նարեկ Գրիգորյան (48’), 2-0 Ուգոչուկվու Իվու (67’), 3-0 Կարեն Մելքոնյան (86’)

 

«ՈՒՐԱՐՏՈՒ». 96. Անատոլի Այվազով, 15. Աննան Մենսահ, 18. Սալոմոն Նիրիսարիկե, 14. Պյոտր Տեն (21. Նարեկ Գրիգորյան 46'), 5. Հակոբ Հակոբյան (ա) (25. Էդգար Գրիգորյան 83’), 2. Նանա Անտվի, 8. Ուգոչուկվու Իվու, 9. Նարեկ Աղասարյան (19. Սերգեյ Մկրտչյան 76’), 90. Օլեգ Պոլյակով, 23. Լիվիո Միլտս (10. Կարեն Մելքոնյան 76'), 22. Արթուր Միրանյան (12. Ջոնել Դեսիրե 83’)։

Պահեստայիններ՝ 99. Գրիգորի Մաթևոսյան, 67. Վադիմ Պարամոնով, 25. Էդգար Գրիգորյան, 36. Խարիտոն Այվազյան, 95. Վարդան Արզոյան, 6. Պիտեր Մուտումոսի, 28. Ռոբերտ Բաղրամյան, 19. Սերգեյ Մկրտչյան, 21. Նարեկ Գրիգորյան, 10. Կարեն Մելքոնյան, 12 Ջոնել Դեսիրե։ 

«ՆՈՐԱՎԱՆՔ» 31․ Դանիիլ Պոլյանսկի, 99․ Արման Մկրտչյան, 24․ Իգոր Զոնիչ, 63․ Տիմուր Մուստաֆին, 25․ Էբերտ Կարդոսո, 8․ Դավիթ Ջուլիուս (15. Դավիդ Քուայե 65’), 4․ Միխայիլ Բաշիլով, 10․ Կարեն Նալբանդյան (9. Նանա Տեչե 74’), 7․ Անդրանիկ Քոչարյան (ա), 77․ Դավիթ Մինասյան, 66․ Էրիկ Պետրոսյան (19. Քրիստիան Բոատենգ 65’)։

Պահեստայիններ՝ 88 Նարեկ Ոսկանյան, 9 Նանա Տեչե, 3 Գագիկ Մաղաքյան, 20 Սիմոն Օբոնդե, 22 Գիդեոն Բոատենգ, 6 Դավիթ Մարգարյան, 19 Քրիստիան Բոատենգ, 5 Նորայր Նիկողոսյան, 14 Արման Խաչատրյան, 15 Դավիդ Քուայե, 11 Արման Ասիլյան։