Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ

26/08/2021

Միջազգային դադարի ընթացքում «Ուրարտու-2»-ը պատրաստվում է ստուգողական հանդիպումներ անցկացնել։

Թիմը օգոստոսի 29-ին երկկողմանի հանդիպում կանցկացնի, այնուհետև սեպտեմբերի 3-ին ուժերը կչափի «Ուրարտու-05» թիմի հետ։ Այդ հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։ Սեպտեմբերի 6-ին էլ Արամ Բարեղամյանի գլխավորած թիմը կմրցի ԲԿՄԱ-ի հետ։