Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՎԵԼ ՆԱԵՎ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ԵՎՍ 4 ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

26/08/2021

Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը oգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը  ուսումնամարզական հավաք կանցկացնի ու կնախապատրաստվի 2023 թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին։ «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Նարեկ Գրիգորյանից, Նարեկ Աղասարյանից, Սերգեյ Մկրտչյանից և Տիգրան Այունցից բացի երիտասարդական հավաքական են հրավիրվել նաև «Ուրարտուից» ԲԿՄԱ գործուղված ֆուտբոլիստներ Արման Ղազարյանը, Էրիկ Փիլոյանը, Պետրոս Մանուկյանը և Միքայել Միրզոյանը։