Not Selected

ԿԱՅԱՑԱՎ VBET ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 1/8-ՐԴ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

27/08/2021

Օգոստոսի 27-ին կայացավ VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորված զույգերը հետևյալն են՝

ԲԿՄԱ – «Փյունիկ»

«Լեռնային Արցախ» – «Արարատ-Արմենիա»

«Շիրակ» – «Նորավանք»

«Վան» – «Սևան»

Նշենք, որ զույգի հաղթողը կորոշվի մեկ խաղի արդյունքում։

Հավելենք, որ «Ուրարտուն», «Արարատը», «Ալաշկերտը» և «Նոան» VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում իրենց ելույթները կսկսեն 1/4-րդ եզրափակչից։