Not Selected

ԱՎԱՐՏՎԵՑ ԳՐԻԳՈՐԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

06/08/2021

Օգոստոսի 5-ին ավարտվեց դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը։ Կողմերը որոշեցին չերկարաձգել այն։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Մաթևոսյանին ակումբում անցկացրած ժամանակահատվածի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում։

Հավելենք, որ 22-ամյա դարպասապահն «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում անցկացրել էր 1 պաշտոնական հանդիպում և հիմնականում հանդես էր եկել «Ուրարտու-2»-ի կազմում։