Not Selected

ԳՐԻԳՈՐԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ․ «ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԻՆՁ ՆՈՐ ԻՄՊՈՒԼՍ ԿՀԱՂՈՐԴԻ»

29/05/2021

«Փյունիկի» հետ մրցաշրջանի վերջին խաղում «Ուրարտուի» կազմում իր նորամուտը նշեց Գրիգորի Մաթևոսյանը, խաղից հետո դարպասապահը կիսվեց իր տպավորություններով․

«Շատ լավ տպավորություններ ունեմ, քանի որ սա իմ առաջին խաղն էր Պրեմիեր լիգայում։ Մեծ թվով երկրպագուներ կային, պատասխանատվությունն էլ մեծ էր։ Ուրախ եմ, որ «Ուրարտուի» կազմում դարձա Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նորամուտս նշեցի նման պատասխանատու խաղում։ Այս խաղն ու հաղթանակը ինձ նոր իմպուլս կհաղորդի, որպեսզի հետագայում ավելի հաջող հանդես գամ»: