Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ՈՒՆԵԻՆՔ ՊԼԱՆ, ՈՐԸ ՄԻԳՈՒՑԵ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ ՀԱՋՈՐԴ ԽԱՂՈՒՄ»

10/10/2022

«Արարատ-Արմենիայի» նկատմամբ տոնած հաղթանակի ու խաղի մասին իր կարծիքն է հայտնել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ինչպես տեսաք, մեր թիմի համար խաղը շատ դժվար ստացվեց, մնացինք 10 հոգով։ Բնականաբար, նման զարգացում չէինք սպասում, և առաջին պլան եկան համբերությունը, մենապայքարը, և «Արարատ-Արմենիայի»՝ եզրային փոխանցումներից հետո տուգանային հրապարակում պայքարը, բայց կարողացանք հաղթահարել»։

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ԽԱՂԻ ՈՒ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Այսօր խաղադաշտում 7 հայ ֆուտբոլիստ կար՝ այդ թվում և Ուգոչուկվու Իվուն։ Առողջ մրցակցությունը այն եզակին է, որ կարող է ֆուտբոլիստին ավելի լավը դարձնել։ Նրանք բոլորը գիտեն, որ ցանկացած պահի կարող են դաշտ դուրս գալ խաղի մեկնարկից կամ մտնել փոխարինման՝ կատարելով որոշակի առաջադրանք»։

ՍԽԵՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մենք ընտրում ենք սխեման ըստ տվյալ խաղի, բայց չենք փոխում մեր խաղաոճը։ Այսօր մենք ստիպված էինք այդպես խաղալ, որովհետև մնացինք փոքրաթիվ 33-րդ րոպեից։ Մենք ունեինք պլան, որը չկարողացանք իրագործել, այն կպահենք մեզ մոտ ու գուցե օգտագործենք հաջորդ խաղի համար»։