Not Selected

ՄԱՐԿՈՍ ԺՈՒՆԻՈՐ․ «ՀՈՒՍԱՀԱՏՎԵՑԻ, ՈՐ ՉԻՐԱՑՐԻ 11-ՄԵՏՐԱՆՈՑԸ, ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՀԱՂԹԵՑԻՆՔ»

16/10/2022

«Ուրարտուի» բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը «Շիրակի» հետ խաղում բացեց իր գոլերի հաշիվը մեր թիմի կազմում, որն էլ դարձավ միակ հաղթական գնդակը։ Խաղից հետո ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով․

«ՇԻՐԱԿԻ» ՀԵՏ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մրցակիցն ընդհանուր առմամբ պաշտպանողական ֆուտբոլ էր ցուցադրում, փորձում էր ավելի շատ գործել հակագրոհների հաշվին, դրա համար խաղը մի փոքր դժվար ընթացավ։ Պետք է հասկանանք՝ ինչպես է պետք խաղալ նման թիմերի դեմ»։

ՀԱՂԹԱԿԱՆ ԳՈԼԻ ՈՒ ՉԻՐԱՑՐԱԾ 11-ՄԵՏՐԱՆՈՑԻ ՄԱՍԻՆ

«Շատ ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա, սա իմ առաջին գոլն էր։ Ինչ վերաբերում է 11-մոտրանոց հարվածին, մի քիչ լարվեցի իրացնելուց առաջ, հետո տրամադրությունս մի փոքր ընկավ, որ չստացվեց, բայց կարևորն այն է, որ կարողացանք հաղթել»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Շատ լավ մարզավիճակում եմ գտնվում, պատրաստ եմ բոլոր խաղերին մասնակցել, որպեսզի օգնեմ թիմին, և բարձր հորիզոնական զբաղեցնենք առաջնությունում։ Բացի ընդհանուր մարզումից, ես նաև անհատական մարզումներ եմ անցկացնում, շատ լավ եմ ինձ զգում։

Թիմում ինձ շատ լավ է, հանգիստ, լավ հարաբերություններ են բոլորի հետ, բնականաբար, ավելի մտերիմ եմ Էվերսոնի հետ, բայց ինձ շատ լավ եմ զգում այստեղ»։