Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»-Ը ԿԱՊԱՆՈՒՄ ԶԻՋԵՑ «ՍՅՈՒՆԻՔԻՆ»

18/10/2022

Հայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ շրջանի մեկնարկային տուրի վերջին օրը «Ուրարտու-2»-ը հյուրի կարգավիճակում մրցեց «Սյունիքի» հետ և զիջեց 0-3 հաշվով։ Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Հայկ Հովհաննիսյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Էդգար Գրիգորյանը։ 

Թիմերը միմյանց հետ հանդիպել էին առաջնության մեկնարկային տուրի խաղում, որտեղ մեր տղաները 5 անպատասխան գնդակ էին ուղարկել նրանց դարպասը։

Կապանում խաղն ավելի շատ տանտերերի նախաձեռնությամբ էր ընթանում։ Առաջին խաղակեսում թիմը մի քանի իրական պահ ունեցավ, որոնցից միայն մեկը կարողացավ վերածել գոլի։ 23-րդ րոպեին աչքի ընկավ Էդգար Գրիգորյանը։ Բաց թողած գոլից հետո մեր տղաները սկսեցին ավելի ակտիվ գործել, պահեր ստեղծել մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն դրանք իրենց եզրափակումը չէին գտնում։ Մինչը ընդմիջումը խաղին ոչ մեկ անգամ ստիպված եղավ միջամտել նաև մեր դարպասապահ Մխիթար Ումրեյանը, արդյունքում թիմերը հանդերձարան գնացին «Սյունիքի» նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին «Սյունիքին» հաջողվեց կրկնապատկել իր առավելությունն ու ավելի վստահ ֆուտբոլ ցուցադրել։ Երկրորդ գոլի հեղինակ դարձավ Հայկ Հովհաննիսյանը։ «Ուրարտու-2»-ի տղաները շարունակում էին իրենց պահերը ստեղծել, որոնք մի քանի դրվագում նույնիսկ բավական վտանգավոր էին, սակայն մրցակցի դարպասապահն էլ իր հերթին էր անսխալ գործում։ 57-րդ րոպեին Հովհաննիսյանը դուբլ ձևակերպեց՝ խոշոր դարձնելով թիմի առավելությունը։ Այս հաշիվն անփոփոխ մնաց մինչև հիմնական ժամանակի վերջին րոպեն, երբ Հարություն Ստեփանյանը հերթական առաջխաղացմամբ ստիպեց մրցակցին սեփական տուգանայինում խախտել կանոնները։ 11-մետրանոցն իրացնելու հնարավորությունն էլ հենց Ստեփանյանինն էր, սակայն ֆուտբոլիստի հարվածից հետո դարպասապահ Միհրան Հովհաննիսյանը փրկեց թիմին։ 

Հավելենք, որ հաջորդ խաղն «Ուրարտու-2»-ը կանցկացնի հոկտեմբերի 26-ին՝ սեփական հարկի տակ մրցելով ԲԿՄԱ-2-ի հետ։ Խաղը կմեկնաիկի 19։00-ին։ 

«ՍՅՈՒՆԻՔ» - «ՈՒՐԱՐՏՈՒ-2» 3-0

1-0 Էդգար Գրիգորյան (23'), 2-0 Հայկ Հովհաննիսյան (47'), 3-0 Հայկ Հովհաննիսյան (57')

«ՍՅՈՒՆԻՔ». 1․ Միհրան Հովհաննիսյան, 99․ Դավիթ Վարդանյան (15․ Արտուշ Միրզախանյան 52'), 5․ Գագիկ Գևորգյան, 4․ Հովհաննես Ոսկանյան, 11․ Էդգար Գրիգորյան (22․ Լյովա Ավետիսյան 69'), 17․ Ալեն Ստեփանյան (ա), 7․ Ալեն Տատինցյան, 9․ Կորյուն Սեդրակյան (18․ Յանեկ Հովհաննիսյան 86'), 2․ Հայկ Հովհաննիսյան (66․ Ֆելիքս Մանուչարյան 86'), 13․ Վարդան Ազիզյան, 30․ Վահե Մուրադյան։ 

Պահեստայիններ՝ 12․ Նարեկ Ղազարյան, 33․ Սուրեն Ալոյան, 24․ Հրաչ Մարտիրոսյան, 8․ Դավիթ Մայիլյան, 22․ Լյովա Ավետիսյան, 14․ Սամվել Սարգսյան, 3․ Նարեկ Հայրապետյան, 18․ Յանեկ Հովհաննիսյան, 20․ Արամ Հովհաննիսյան, 19․ Արման Աղամիրյան, 25․ Մայիս Ավանեսյան, 15․ Արտուշ Միրզախանյան, 6․ Վասիլ Արշակյան, 66․ Ֆելիքս Մանուչարյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ-2». 22․ Մխիթար Ումրեյան, 5․ Արթուր Թալասյան (77․ Ալիկ Մկրտչյան 60'), 35․ Իսաակ Բարրի (70․ Արման Մարտիրոսյան 46'), 27․ Գառնիկ Մինասյան, 39․ Նարեկ Դավթյան, 26․ Կարեն Գալստյան (ա), 18․ Համլետ Սարգսյան, 9․ Արթուր Իսրայելյան (23․ Լևոն Բաշոյան 46'), 13․ Էդգար Ղուլինյան (8․ Գևորգ Գրիգորյան 46'), 21․ Հարություն Ստեփանյան, 15․ Կարեն Դավթյան (16․ Էդիկ Վարդանյան 67')։ 

Պահեստայիններ՝ 1․ Սուրեն Ղազարյան, 70․ Արման Մարտիրոսյան, 8․ Գևորգ Գրիգորյան, 6․ Էրիկ Ամիրխանյան, 23․ Լևոն Բաշոյան, 7․ Հայկ Ղազարյան, 77․ Ալիկ Մկրտչյան, 16․ Էդիկ Վարդանյան։