Not Selected

ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ՀԵՐԹԱԿԱՆ 3 ՄԻԱՎՈՐՈՎ

19/10/2022

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց Չարենցավանի «Վանի» նկատմամբ։ Ինքնագոլի հեղինակ դարձավ Համլետ Ասոյանը։

Հանդիպման հաշիվը բացել հնարավոր էր հենց առաջին րոպեին, երբ մեր տղաները կարողացան կոմբինացիա խաղարկել «Վանի» տուգանային հրապարակի մոտ, սակայն Մաքսիմ Մայրովիչի հարվածը հետ մղեց մրցակցի դարպասապահ Սամուր Ագամագոմեդովը։ Խաղադաշտում շատ արագ ֆուտբոլ էր՝ հաճախ էին փոխվում եզրերն ու խաղադաշտերը։ 23-րդ րոպեին մեր թիմի ֆուտբոլիստները լավ դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեցին, սակայն Օլեգ Պոլյակովի դիպուկ հարվածից հետո Ագամագոմեդովը կրկին փրկեց իր թիմին։ Մեկ րոպե անց նման հարված՝ բայց արդեն խաղային դրվագում, իրացրին տանտերերը, այս դրվագում մեր դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը գերազանց գործեց։ Անկյունայինի խաղարկումից հետո ևս մեկ վտանգավոր պահ ունեցան Գունկոյի տղաները, երբ դարպասի մոտ հայտնված Վադիմ Պարամոնովը գլխով մի փոքր բարձր հարվածեց: Ի դեպ, ուկրաինացի պաշտպանի համար այս հանդիպումը մեր թիմի կազմում 50-րդն էր Հայաստանի առաջնություններում։ Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ հանդիպումն անցավ շատ լարված. թիմերից և ոչ մեկը չցանկացավ զիջել թե՛ գնդակին տիրելու, թե՛ խաղային առումով։ Սակայն առաջին խաղակեսում գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսը սկսվեց նույնքան ակտիվ, որքան առաջինը, և կրկին մեր ֆուտբոլիստներն ունեցան հանդիպման հաշիվը բացելու ամենաիրական հնարավորությունը, սակայն գնդակը կրկին չհայտնվեց ցանցում։ 56 րոպեին մեր ֆուտբոլիստները հերթական գրոհը կազմակերպեցին, սակայն Օլեգ Պոլյակովի հարվածը կրկին հետ մղվեց դարպասապահի կողմից։ Մեկ րոպե անց Ուգոչուկվու Իվուն հեռու տարածությունից փայլուն գոլ կարող էր հեղինակել, սակայն գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: Մեկ այլ դրվագում լավ դիրքում հայտնված Մաքսիմ Մայրովիչը չկարողացավ հաջողությամբ եզրափակել փոխանցումը։ 69-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանի՝ եզրից կատարած փոխանցումից հետո «Վանի» ֆուտբոլիստ Համլետ Ասոյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Գոլից հետո խաղն էլ ավելի ակտիվացավ։ Դավիթ Խուրցիձեն նույնպես չօգտվեց իր բազմաթիվ շանսերից, Մայրովիչի հարվածներն էլ կամ շեղ էին ստացվում, կամ դարպասապահն էր փրկում թիմին։ Հանդիպման վերջին րոպեները էլ ավելի լարված ստացվեցին՝ «Վանն» իր պահերից ոչ մեկն արդյունքում չվերածեց գոլի, և տանտերերի ինքնագոլը հերթական 3 միավորն ապահովեց մեր թիմի համար։

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը կանցկացնենք հոկտեմբերի 23-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Նոային»։ Խաղը կմեկնարկի 17:00-ին։

«ՎԱՆ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-1

0-1 Համլետ Ասոյան (69')

«ՎԱՆ»․ 1. Սամուր Ագամագոմեդով, 27. Ջոսուե Գաբա (37. Իբրահիմ Յահայա 75'), 10. Իպեյե Վիլիամս (18. Նարեկ Հովհաննիսյան 55'), 23. Պավել Գորելով (99. Արտյոմ Բիլիյ 55'), 7. Էդգար Մովսեսյան (17. Սանի Բուհարի 75'), 3. Համլետ Ասոյան, 8. Գվազավա Շոթա, 2. Վասպուրակ Մինասյան, 22. Գեղամ Հարությունյան (91. Մուբարաք Մուհամմեդ 68'), 4. Բոգդան Միցիկ, 19. Գևորգ Նաջարյան։

Պահեստայիններ՝ 12. Արթուր Մելքոնյան, 21. Դավիթ Պապիկյան, 18. Նարեկ Հովհաննիսյան, 20.  Սիլվիո Գուտիերես, 33. Ալան Տատաև, 6. Դաուր Չանբա, 30. Արթուր Ստեփանյան, 99. Արտյոմ Բիլիյ, 77. Միլան Լալիչ, 17. Սանի Բուհարի, 14. Քրիստոֆեր Բոնիֆեյս, 37. Իբրահիմ Յահայա, 70. Կիրիլլ Անտրոպով, 91. Մուբարաք Մուհամմեդ, 94. Դավիթ Արշակյան։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի (27․ Դավիթ Խուրցիձե 46'), 4․ Եվհենի Ցիմբալյուկ, 67․ Վադիմ Պարամոնով, 6․ Արման Ղազարյան (21․ Նարեկ Գրիգորյան 68'), 25․ Էդգար Գրիգորյան (88․ Ժիրայր Մարգարյան 46'), 19․ Սերգեյ Մկրտչյան (33․ Մարկոս Ժունիոր 46'), 8․ Ուգոչուկվու Իվու, 10․ Կարեն Մելքոնյան, 90․ Օլեգ Պոլիակով (ա) (13․ Դմիտրո Խլյոբաս 75'), 15․ Մաքսիմ Մայրովիչ։ 

Պահեստայիններ՝  24․ Արսեն Բեգլարյան, 88․ Ժիրայր Մարգարյան, 34․ Էրիկ Փիլոյան, 36․ Խարիտոն Այվազյան, 33․ Մարկոս Ժունիոր, 21․ Նարեկ Գրիգորյան, 27․ Դավիթ Խուրցիձե, 9․ Նարեկ Աղասարյան, 13․ Դմիտրո Խլյոբաս։