Not Selected

ՀԱՅՏՆԻ Է ԳԱՎԱԹԻ 1/4-ՐԴ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ «ՈՒՐԱՐՏՈՒԻ» ՄՐՑԱԿԻՑԸ

19/10/2022

ՀՖՖ գրասենյակում կայացավ Fastex Հայաստանի գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակչի վիճակահանությունը։ «Ուրարտուին» բաժին հասավ «Արարատ-Արմենիան»։

Գավաթի խաղարկությանը մասնակցում են 1/8-րդ եզրափակիչը հաղթահարած թիմերը՝ «Շիրակը», «Վանը», «Նոան», «Փյունիկը», «Գանձասարը» և «Ալաշկերտը»։

Հավելենք, որ զույգի հաղթողը կորոշվի մեկ խաղի արդյունքում։ 

Ստորև ներկայացնում ենք Fastex Հայաստանի Գավաթ խաղարկության կիսաեզրափակչի բոլոր զույգերը՝

«Արարատ-Արմենիա»  - «Ուրարտու»

«Շիրակ» - «Վան»

«Փյունիկ» - «Նոա»

«Գանձասար»  - «Ալաշկերտ»

Հավելենք, որ խաղերի անցկացման հստակ ժամկետներ դեռևս չկան։