Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՈՒՄ» ԿԱՅԱՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵԼԵԿՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

28/10/2022

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն այս տարի արդեն երկրորդ անգամ հայտարարել էր ընտրություն՝ 2009-ից 2017 թվականներին ծնված երեխաների միջև։ Հոկտեմբերի 27-ին կազմակերպված սելեկցիոն գործընթացին մասնակցում էին ոչ միայն երևանաբնակ, այլև տարբեր մարզերից ժամանած երեխաներ։ Մասնակիցների ընդհանուր թիվը հասնում էր 420-ի, որոնք բոլորը հնարավորություն ստացան ցույց տալ իրենց ուժերը։ Հետագայում կընտրվեն այն երեխաները, որոնք կհամալրեն մեր ակադեմիայի տարբեր տարիքային թիմերը։ Մրցումային խաղերից հետո էլ երեխաների համար շրջայց կազմակերպվեց ակումբի նորաբաց թանգարանով՝ ծանոթացնելով նրանց ակումբի պատմությանը։

Մեր ակադեմիայի ՄՖԶԾ ղեկավար Արսեն Պետրոսյանն էլ ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշեց հետևյալը․ 

«Հրավեր ուղարկել էինք տարբեր մարզերի, քանի որ մեր նպատակն այս ընտրության մեջ ներառելն էր նաև Երևանից դուրս՝ տարբեր մարզերում բնակվող երեխաներին, որոնք կցանկանային ընդգրկվել մեր ակադեմիայի թիմերում։ Հնարավորություն ստացան իրենց դրսևորելու ավելի քան 400 երեխաներ, կամփոփենք ու կհասկանանք՝ քանի հոգի կկարողանա համալրել մեր թիմերը»։

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ երեխաների այցից․