Not Selected

ԼԵՎՈՆ ԲԱՇՈՅԱՆ․ «ԼԱՎ ԱՇԽԱՏԵՑԻՆՔ, ԽՓԱԾՍ ԳՈԼԵՐՆ ԷԼ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻՍ ՇՆՈՐՀԻՎ ԷԻՆ»

08/10/2022

«Ալաշկերտ-2»-ի նկատմամբ տոնած հաղթանակին (0-7) նպաստեց նաև փոխարինման մտած Լևոն Բաշոյանի դուբլը։ Ֆուտբոլիստը խոսել է խաղի ու խփած գոլերի մասին.

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Լավ խաղ ստացվեց, սկզբում մի փոքր լարվածություն կար, հետո 2 գոլ խփեցինք ու սկսեցինք ավելի վստահ խաղալ, ամեն ինչ լավ հունով էր ընթանում, վերահսկում էինք գնդակը։ Ուրախ եմ, որ հաղթեցինք, այս միավորները շատ կարևոր են»

ՁԵՎԱԿԵՐՊԱԾ ԴՈՒԲԼԻ ՄԱՍԻՆ

«Խաղադաշտ մտա, կարողացա գոլեր խփել, երկուսն էլ, միանշանակ, թիմակիցներիս շնորհիվ գրանցեցի, քանի որ լավ փոխանցումներն կատարեցին, և ինձ մնում էր միայն եզրափակել։ Շատ ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին, հնարավորություն ստացա ու դա օգտագործեցի»։

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Լավ մարզավիճակում եմ, լավ աշխատում ենք, կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի մարզիչներն ինձ վստահեն, ու ընդգրկվեմ նաև մեկնարկային կազմում»։