Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ․ «ԼԱՎ ԽՈՏԱԾԱԾԿ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԽԱՂՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԼԻՆԵՐ»

10/11/2022

«Ալաշկերտի» հետ գոլազուրկ ոչ-ոքիի մասին խոսել է մեր թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Երևի մի փոքր տխրեցինք, որ ոչ-ոքի խաղացինք, բայց հանուն արդարության կասեմ, որ այսօր մեր խաղով չհասանք հաղթանակի, պահեր չեղան ինչպես մեր, այնպես էլ մրցակցի դարպասին, պետք է նորից նայենք այն դրվագը, երբ առաջին խաղակեսի վերջին րոպեներին Պոլյակովը գրավեց «Ալաշկերտի» դարպասը, կա՞ր արդյոք ձեռքով խաղ, թե՝ ոչ, բայց կարծում եմ, խաղն այնպիսին էր, որ  ոչ-ոքին օրնաչափ էր»։

ԳՈԼԱՅԻՆ ՊԱՀԵՐԻ ՈՒ ԵՂԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Չեմ կարծում, որ «Ալաշկերտը խաղադաշտ դուրս գալով այսօր մտածում էր, թե որքան հաղթանակ ունի «Ուրարտուն», պարզապես նրանք աղյուսակի երկրորդ հորիզոնականում են, մենք՝ առաջին և հասկանալի է, որ այս խաղը մեծ նշանակություն ուներ դասավորության վրա։ Ինչ վերաբերում է գոլային պահերին, ճիշտ եք նկատել, դրանք բացակայում էին ինչպես մեզ մոտ, այնպես նրանց, ու դա խոտածածկի պատճառով էր, լիներ այն ավելի հարթ ու որակապես ավելի լավը, պահերն էլ ավելի շատ կլինեին»։

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԻՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

«Ես կարծում եմ, որ պայքարը շարունակվելու է մինչև վերջին տուրը, ինչպես նախորդ առաջնությունում էր, որքան ես հասկանում եմ, Հայաստանում դեպք չի եղել, թերևս վերջին տարիներին, երբ չեմպիոնը պարզ է դարձել առաջնության ավարտից ավելի վաղ, ուստի պայքարն առջևում է»։