Not Selected

ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿԻՍԵՑԻՆՔ «ԱԼԱՇԿԵՐՏԻ» ՀԵՏ

10/11/2022

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվել էր «Ալաշկերտին»: Տուրի կենտրոնական խաղում թիմերը գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին։ 
Հանդիպումը շատ քաոսային սցենար ուներ՝ թիմերն անընդհատ փորձում էին դիրքային գրոհներ կառուցել, սակայն երկուսի ֆուտբոլիստներն էլ հաճախ էին սխալվում, ինչի արդյունքում կորցնում էին գնդակն ու նահանջում պաշտպանություն։ 45-րդ րոպեի դրությամբ ոչ մի դարպասի ուղղությամբ հարված չտեսանք, եղան ստանդարտների խաղարկումներ, խաղից դուրս վիճակներ: Բայց հարկ է նշել, որ չնայած խաղի որակին, թիմերը պարբերաբար ստեղծում էին իրենց վտանգավոր պահերը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին, մեր հերթական գրոհի ժամանակ «Ալաշկերտի» դարպասը գրավեց Օլեգ Պոլյակովը, սակայն գոլը չեղարկվեց ձեռքով խաղ արձանագրվելու պատճառով։
Երկրորդ խաղակեսը ասես առաջինի շարունակությունն էր։ Ընդմիջմանը երկու թիմերի գլխավոր մարզիչները երկուական փոխարինում կատարեցին՝ մեր թիմի կազմում Արման Ղազարյանի ու Սերգեյ Մկրտչյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկան Վադիմ Պարամոնովն ու Դավիթ Խուրցիձեն։ 58-րդ րոպեին մեր թիմի գրոհներից մեկի արդյունքում, եզրից կատարած փոխանցումից հետո Նարեկ Գրիգորյանն առաջին հարվածը հասցրեց մրցակցի դարպասին՝ չհաշված Պոլյակովի գնդակը, սակայն հարվածը մի փոքր բարձր ստացվեց։

Մինչ հանդիպման ավարտը խաղադաշտում լարվածությունը մեծացավ, վերջին րոպեներին մի քանի տուգանային հարվածներ նշանակվեցին, մեկ դրվագում էլ մեր հերթական գրոհի ժամանակ «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը սխալվեց դուրս գալիս, սակայն Դավիթ Խուրցիձեն իրավիճակը հօգուտ մեր թիմի չօգտագործեց։ Մինչ հանդիպման ավարտը գոլեր այդպես էլ չտեսանք։

Այսպիսով, «Ուրարտուն» պահպանեց իր առաջատարի դիրքը և 11 խաղ անընդմեջ մնում է անպարտելի: Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի միջազգային դադարից հետո՝ նոյեմբերի 22-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Արարատին»: Խաղի սկիզբը՝ 18:00-ին։

«ԱԼԱՇԿԵՐՏ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 0-0

«ԱԼԱՇԿԵՐՏ». 22. Օգնյեն Չանչարևիչ, 21. Արտակ Գրիգորյան (ա), 3. Տարոն Ոսկանյան, 2. Տիագո Կոելյո Անդրադե, 88. Ջեյմս Սանթոս, 17. Արտակ Եդիգարյան, 4. Աննան Մենսահ, 20. Տիագո Գալվաո, 70. Բենիկ Հովհաննիսյան, 11. Սարգիս Շահինյան, 96. Կևին Սթիվենս Օրտիզ։

Պահեստայիններ՝  71. Սերգեյ Ռևյակին, 7. Վանգու Բատիստա Գոմե, 15. Բեկո Իսմայիլ Ֆոֆանա, 33. Անդրանիկ Ոսկանյան, 98. Վահագն Այվազյան, 5. Դիդիե Բորիս Կադիո, 55. Սարգիս Մեթոյան, 77. Ռումյան Հովսեփյան, 19. Դեու Դոսա Օլատունջի, 97. Ռոնալդ Օրտիզ, 27. Լուկաս Վենտուրա Լոպես, 8. Սերգեյ Իվանով, 9. Նարեկ Մանուկյան, 85. Ալեքսանդր Տեր-Թովմասյան, 94. Կարապետ Մանուկյան։

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 2. Նանա Անտվի, 4. Եվգենի Ցիմբալյուկ, 6. Արման Ղազարյան, 88. Ժիրայր Մարգարյան (ա), 19. Սերգեյ Մկրտչյան, 8. Ուգոչուկվու Իվու, 33. Մարկոս Ժունիոր, 21. Նարեկ Գրիգորյան, 15. Մաքսիմ Մայրովիչ, 90. Օլեգ Պոլյակով։

Պահեստայիններ՝  24. Արսեն Բեգլարյան, 22. Մխիթար Ումրեյան, 25. Էդգար Գրիգորյան, 34. Էրիկ Փիլոյան, 36. Խարիտոն Այվազյան, 67. Վադիմ Պարամոնով, 9. Նարեկ Աղասարյան, 27. Դավիթ Խուրցիձե, 29. Համլետ Սարգսյան, 29. Դմիտրո Խլյոբաս։