Not Selected

ԷԴԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ․ «ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ԷՐ, ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՆՈՒՅՆ ԿԵՐՊ»

11/11/2022

«Միկայի» հետ խաղում իր առաջին դուբլը մեր թիմի կազմում ձևակերպեց Էդիկ Վարդանյանը՝ օգնելով թիմին հաղթական հաշիվն ավելի խոշոր դարձնել։ Խաղից հետո ֆուտբոլիստը կիսվել է տպավորություններով․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Հանդիպումն ընդհանուր առմամբ հեշտ ստացվեց, հենց սկզբում կարողացանք ցանկալի արդյունքի հասնել, առաջին խաղակեսն արդեն ավարտվեց 2-0 հաշվով, կարողացա դուբլի հեղինակ դառնալ, իսկ երկրորդում գոլերն ավելացրինք ու կարողացանք հաղթել 4-1 հաշվով»։

ՁԵՎԱԿԵՐՊԱԾ ԴՈՒԲԼԻ ՄԱՍԻՆ
«Իմ առաջին դուբլն էր «Ուրարտու-2»-ում, շատ գոհ եմ այս ցուցանիշից։ Պետք է շարունակեմ աշխատել նույն ոգով, որպեսզի ավելի շատ օգնեմ թիմին»։

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ՍՊԱՍՎՈՂ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ
«Շատ կարևոր հաղթանակ էր, քանի որ «Միկայի» հետ հավասար միավորներ ունեինք, և մենք պետք է շրջանցեինք նրանց, ինչը մեզ հաջողվեց: Հաջորդ հանդիպումներին նույն կերպ կպատրաստվենք, ու անպայման կմոտենանք հաղթանակի ակնկալիքով»։