Not Selected

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԸՆՏՐԱՆԻՆ ԶԻՋԵՑ ԱԼԲԱՆԱՑԻՆԵՐԻՆ

20/11/2022

Հայաստանի ազգային հավաքականը վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց՝ նոյեմբերի 19-ին մրցելով Ալբանիայի ազգային ընտրանու հետ։ Մերոնք պարտություն կրեցին 2-0 հաշվով։

«Ուրարտուից» հավաքական հրավիրված ֆուտբոլիստներ Սերգեյ Մկրտչյանը (46’), Նարեկ Գրիգորյանն (66’) ու Արման Ղազարյանը (76) փոխարինման մտան ու նույնպես մասնակցեցին հանդիպմանը։ Այս խաղում էլ իր նորամուտը նշեց մեր պաշտպան Արման Ղազարյանը։  Իսկ Ժիրայր Մարգարյանը պահեստայինների թվում էր և խաղաժամանակ չստացավ։