Not Selected

ԲԿՄԱ-Ի ԱՐԳԵԼՔԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է

04/11/2022

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակներում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին: Մեր տղաները կարողացան հերթական հաղթանակը տոնել՝ Մարկոս Ժունիորի խփած միակ գոլի շնորհիվ։

Առաջնության առաջին շրջանում թիմերի միջև հանդիպումն ավարտվել էր կրկին «Ուրարտուի» հաղթանակով՝ 4-1 հաշվով։ Տնային հանդիպման առաջին րոպեներից «Ուրարտուի» ֆուտբոլիստները տիրում էին նախաձեռնությանը և արդեն երկրորդ րոպեին անկյունայինի իրացումից հետո կարող էին բացել հաշիվը, սակայն Պարամոնովի հարվածը հետ մղվեց պաշտպանների կողմից։ Այնուհետև ԲԿՄԱ-ի խաղացողները նույնպես մի քանի հնարավորություն ունեցան, սակայն այդ իրավիճակներում էլ մեր պաշտպանությունը հիանալի գործեց։ Հանդիպման 34-րդ րոպեին դիրքային գրոհից հետո Դավիթ Խուրցիձեն կարող էր բացել հաշիվը, սակայն գնդակը չընթացավ դեպի դարպասը։ 41-րդ րոպեին մեր տղաները ևս մեկ իրական պահ ունեցան, բայց բազմաթիվ փոխանցումներից հետո ի վերջո կորցրինք գնդակը։ Մինչև խաղակեսի ավարտը թիմերը մի քանի գրոհով փոխանակվեցին, սակայն հաշիվն այդպես էլ չբացվեց։

Մեր տղաները բավական ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսը՝ ԲԿՄԱ-ի տուգանային հրապարակում ստեղծելով մի քանի հնարավորություն։ 64-րդ րոպեին Նարեկ Գրիգորյանը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն սուր անկյունից կատարած հարվածը, ցավոք, անցավ դարպասաձողի կողքով։ Շատ չանցած՝ նույն դիրքում հայտնված Մարկոս Ժունիորին հաջողվեց գնդակն ուղարկել Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը՝ բացելով խաղի հաշիվը։ Մեր տղաները մինչ խաղի ավարտը նույն տեմպով գրոհում էին, լավ պահեր ուներ Դմիտրո Խլյոբասը, բայց կրկնապատկել հաշիվը չհաջողվեց։ Այսպիսով, «Ուրարտուն» տոնեց 8-րդ անընդմեջ հաղթանակը՝ ապրապնդելով առաջատարի դիրքը։

Հաջորդ տուրում՝ նոյեմբերի 10-ին, Գունկոյի թիմը կհյուրընկալվի «Ալաշկերտին»։ «Նաիրի» մարզադաշտում հանդիպումը կմեկնարկի 14։00-ին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» - ԲԿՄԱ 1-0

1-0 Մարկոս Ժունիոր (76՛)

«ՈՒՐԱՐՏՈՒ»․ 42. Ալեքսանդր Մելիխով, 2․ Նանա Անտվի, 67․ Վադիմ Պարամոնով, 6․ Արման Ղազարյան, 88․ Ժիրայր Մարգարյան (ա), 9․ Նարեկ Աղասարյան, 33․ Մարկոս Ժունիոր, 8․ Ուգոչուկվու Իվու, 21․ Նարեկ Գրիգորյան, 27․ Դավիթ Խուրցիձե, 15․ Մաքսիմ Մայրովիչ։

Պահեստայիններ՝  24․ Արսեն Բեգլարյան, 22․ Մխիթար Ումրեյան, 4․ Եվհենիի Ցիմբալյուկ, 25․ Էդգար Գրիգորյան, 34․ Էրիկ Փիլոյան, 36․ Խարիտոն Այվազյան, 29․ Համլետ Սարգսյան, 19․ Սերգեյ Մկրտչյան, 13․ Դմիտրո Խլյոբաս, 18․ Լեոն Սաբուա։

ԲԿՄԱ․ 16. Հենրի Ավագյան, 6․ Արգիշտի Պետրոսյան, 7․ Դանիել Աղբալյան, 22․ Գևորգ Տարախչյան, 3․ Էրիկ Սիմոնյան, 11․ Նարեկ Ալավերդյան, 4․ Ալբերտ Խաչումյան, 24․ Արսեն Գալստյան, 17․ Արամ Խամոյան, 19․ Արթուր Սերոբյան, 9․ Գոռ Լուլուկյան։ 

Պահեստայիններ՝  12․ Ռաֆայել Մանասյան, 1․ Արման Ներսիսյան, 34․ Մհեր Քանքանյան, 45․ Դավիթ Հակոբյան, 30․ Արթուր Գրիգորյան, 14․ Էրիկ Ազիզյան, 5․ Վոլոդյա Սամսոնյան, 8․ Միքայել Միրզոյան, 23․ Երջանիկ Ղուբասարյան, 18․ Միսակ Հակոբյան, 47․ Ռուբեն Աբրահամյան։