Not Selected

ԴՄԻՏՐԻ ԳՈՒՆԿՈ. «ԵԹԵ ԳՈԼ ԽՓԵԻՆՔ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ, ԱՊԱ ԽԱՂԸ ԿԲԱՑՎԵՐ»

04/11/2022

ԲԿՄԱ-ի նկատմամբ տոնած հաղթանակի մասին խոսել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն․

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Խաղից կարող եմ ասել, որ տիրում էինք առավելությանը գրեթե ողջ խաղի ընթացքում, ունեինք բավականաչափ գոլային պահեր ու եթե ավելի շուտ խփեինք, խաղն ավելի կբացվեր, խփեցինք երկրորդ խաղակեսի վերջում, ուստի կարծում եմ, որ հաշիվն օրինաչափ էր, արդյունքը՝ նույնպես»։

ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ես կասեմ, որ մենք ուզում ենք գոլ խփել թե՛ առաջին, թե՛ երկրորդ ու թե՛ երրորդ րոպեներին, և 3-0 հաշիվը պահել մինչ խաղավերջ։ Մենք դիտարկում ենք խաղի սցենարի մի քանի տարբերակ, բայց ինչպես նկատել եք, թիմն ունակ է դարձել նման խաղերում մինչև վերջ պայքարել հենց երկրորդ խաղակեսում»։

ԷՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Տվյալ պահին վերականգնման գործընթացը շարունակվում է, մենք սպասում ենք ու հույս ունենք, որ նա շուտ կապաքինվի, բայց այժմ նա աշխատում է անհատական ծրագրով»։

ԴՄԻՏՐԻ ԿՈՒԴՐՅԱՇՈՎԻ ՈՐԱԿԱԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

«Յուրաքանչյուր կարգապահական հարցի համար կան համապատասխան կոմիտեներ, որոնք զբաղվում են դրանով։ Թիմի վրա բացարձակապես դա չի ազդում, չի կարող խաղի արդյունքի վրա ազդել օգնականը, նման բան չկա»։